Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը։
«Օգոստոսի 23-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև», -հայտնել են նախարարությունից։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները նախնական գնահատականներ են փոխանակել նախօրեին Աստրախանում կայացած առևտրատնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի վերաբերյալ, որը համանախագահել են Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարների տեղակալները։