Մահացել է Կիրիլ Վիշինսկին
Հասարակություն
12:07 23/08/2025
Աշխարհ

Մահացել է Կիրիլ Վիշինսկին

Մահացել է «Russia Today» միջազգային մեդիա խմբի լրագրող և գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկին։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Շաբաթ օրը Մոսկվայում, ծանր և երկարատև հիվանդությունից հետո, 59 տարեկան հասակում մահացավ «Russia Today» միջազգային մեդիա խմբի գործադիր տնօրեն, լրագրող Կիրիլ Վիշինսկին։ «Russia Today» միջազգային մեդիա խմբի լրագրողներն ու բոլոր աշխատակիցները խորին ցավակցություն են հայտնում Կիրիլ Վիշինսկու ընտանիքին և ընկերներին և միշտ կպահպանեն նրա հիշատակը»,-ասված է մահվան մասին հաղորդագրության մեջ։

2018 թվականի մայիսին, որպես ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա գործակալության ղեկավար, նա ձերբակալվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից, 15 ամիս անցկացրել է Ուկրաինայի բանտում։

2019 թվականի սեպտեմբերին փոխանակման շրջանակներում ազատ արձակվելուց հետո նա վերադարձել է աշխատանքի, բազմաթիվ հրապարակումների հեղինակ է եղել ՌԻԱ Նովոստի կայքում, որպես գլխավոր խմբագիր ղեկավարել է «Սպուտնիկ» ռադիոկայանը ռուսերենով, դարձել է Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Բանտից ազատվելուց հետո գրել է «470 օր Կիևի զնդանում» գիրքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder