Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
3 ամսում կանալիզացիայի խնդիրը չեն լուծել. Թիվ 105 մանկապարտեզի կարմիր ժապավենը կտրեցին Չախոյանն ու Մանուկյանը
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ու հասարակական գործիչ Արթուր Չախոյանն այսօր պատրաստված կարմիր ժապավենով, մկրատով, տորթով ու մոմով, կոստյումներով այցելել էին թիվ 105 մանկապարտեզ՝ այն վերանորոգումից հետո բացելու։ Բանն այն է, որ երեք ամիս առաջ ավագանու ՔՊ-ական անդամը ընդդիմադիր գործչին հրավիրել էր մանկապարտեզի բացմանը, սակայն մանկապարտեզի բակում եղել են միայն Մանուկյանն ու Չախոյանը։
Տեսանյութում երևում է, որ կոյուղաջրերը լցվում են մանկապարտեզի բակը, բակը վերանորոգված չէ։
«Այսօր հրավիրված էինք Երևանի թիվ 105 մանկապարտեզի բացմանը . . . Ավագանու մայիսի 22-ի նիստի ժամանակ ՔՊ ներկայացուցիչները իրար հերթ չտալով պնդում էիմ, որ շատ արագ կվերացվի 105 մանկապարտեզի թերացումները և 3 ամսից ինձ հրավիրում էին բացմանը . . .
Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին.
1. Դու՛ք հա՞շտ եք այս պատկերների հետ . . . Միայն Երևանում տասնյակից անցնում նման խայտառակ մանկապարտեզների անվերջանալի շինարարությունները .
2. Դու'ք հա՞շտ եք հարկատուներիս վճարված գումարների նման մսխման հետ. . .
3. Դու'ք հա՞շտ եք, որ սեպտեմբերին մի քանի հազար երեխաններ չեն կարողանա այցելել մանկապարտեզներ «Ձերոնց» «լափելու» և խայտառակ մսխումների պատճառով.. .
4. Ձեր համար տեսանելի է ու՞ր է ծախսվում շուրջ 400 մլն դոլար քաղաքի բյուջեն . . .
5. Հիմա այս միլիարդավոր դրամների հետևից ո՞վ է գնալու
Հ.Գ. թե բա կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու՝ նմա՞ն ձևով
Հ.Գ. բա բյուջեում փողի պրոբլեմ չունենք
Հ Գ թե բա քաղաքի սեփական եկամուտները 3 անգամ ավելացել են . . .
Բարևներ Կոպիրկինի ֆան ակումբի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին»։
Չախոյանն էլ իր էջում գրել է.
«Այսօր ՔՊ-ական Միքայել Խաչատրյանի հրավերով ես և Մեսրոպ Մանուկյանը մասնակցեցինք թիվ 105 մանկապարտեզի բացմանը։ Ճիշտն ասած, մանկապարտեզի բացման արարողության վայրում մենք Միքայել Խաչատրյանին չտեսանք, բայց փոխարենը տեսանք Ծովակալ Ավինյանի գետը։
ՔՊ-ականները հաճախ հանդես են գալիս որպես շոումեններ՝ տեսախցիկների առջև հայտարարելով դատարկ ու անիրական խոստումներ, որոնք երբեք կյանքի չեն կոչվում։ Եթե նրանք իսկապես մտահոգված լինեին երկրի խնդիրներով, կզբաղվեին իրական աշխատանքով, ոչ թե լուրջ հայացքով դատարկ հայտարարություններ անելով»։