Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեքենայի մեծ աղմուկ հանած գողությանն ու իրավապահների անգործությանն արձագանքել են դատախազությունից
«Փաստորեն Հայաստանի ոստիկանությունը ՆԳՆ ոստիկանությունը, Քննչական կոմիտեն և դատախազությունն ակտիվ ջանքերով սատարում են գողությունն ու հանցագործությունը Հայաստանում։ Բացատրեմ խի»,-ահազանգում է քաղաացի Աբրահամ Աշղյանը։
«Օրեր առաջ տան բակից գողանում են մեքենաս, դիմում եմ ոստիկանության Էրեբունու բաժին, հաղորդում տալիս գողության մասին։ Ժամեր անց իմ ու ընկերներիս ջանքերով գտնում ենք մեքենան, ցեխերի մեջ թաղված և ավերված։ Զանգում եմ քննիչի, ասում եմ արի, գտել եմ, ասում ա ժամանակ չունեմ, դու հանի բեր ։ մեկ օր հետո էլի իմ ուժերով գտնում ենք գողին, որը Վրացի էր ու Վրաստանի քաղաքացի, քննիչը հենց սկզբից համոզումա որ գողը փող չունի և չի կարա վնասս փոխհատուցի։ անցնումա մի քանի օր, մեկ էլ տեղեկացնում են, որ գործը փակում են, որովհետև ըստ իրանց սա չեն համարում գողություն շահադիտական նպատակներով։ Ասումա մարդը գողացելա, որ տեղ գնա։ եթե ուզում էս գնա դիմի դատարան վնասիդ համար, բայց ոչ մի երաշխիք չկա , որ էդ ընթացքում Վրացին չի լքի երկիրը հավերժ։ Այսինքն Վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց, իսկ ես մնացի իմ կոտրած տաշտակի արջև ու մոտ 4000$ի վնասը ինքս պետքա կրեմ։ Մալադեց ձեզ ։ խնդրում եմ , տարածել ու եթե լրագրողներ կան իւմ կհետաքրքրի էս գործը շատ ուրախ կլինեմ։ Ստեղ բացահայտ հանցավոր համաձայնություն կա»։
Այս գրառումը մեծ արձագանք գտավ, սոցցանցի հարյուրավոր օգտատերեր կիսեցին իրենց մեկնաբանություններով, քննադատություններով։ Ավելի ուշ տուժած քաղաքացին ավելացրել է.
«Հ.գ. Գլխավոր դատախազի գրասենյակից կապվեցին ինձ հետ, և հարցը լուծվեց շատ արագ»։