Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։
Գորիսում նախագահը այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։
Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ։
Նկատենք, որ երբ վերջին անգամ Վահագն Խաչատուրյանը ուրախ բարձրաձայնեց, թե՝ բացվել են Սյունիքի դարպասները, նրան նույնքան ուրախ երկրորդեց թուրք նախարար Ուրալօղլին։