Վահագն Խաչատուրյանը շրջում է Գորիսում Առուշ Առուշանյանի հետ
Քաղաքական
12:44 24/08/2025

Վահագն Խաչատուրյանը շրջում է Գորիսում Առուշ Առուշանյանի հետ

Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

Գորիսում նախագահը   այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ։ 

Նկատենք, որ երբ վերջին անգամ Վահագն Խաչատուրյանը ուրախ բարձրաձայնեց, թե՝ բացվել են Սյունիքի դարպասները, նրան նույնքան ուրախ երկրորդեց թուրք նախարար Ուրալօղլին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վահագն Խաչատուրյանը շրջում է Գորիսում Առուշ Առուշանյանի հետ