ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են միջուկային պաշարների կրճատման հարցը․ Թրամփ
Քաղաքական
20:58 25/08/2025
Աշխարհ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են միջուկային պաշարների կրճատման հարցը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են իրենց միջուկային զինանոցների կրճատման հարցը։

«Մենք նաև խոսում ենք հրթիռների, միջուկային զենքի և շատ այլ բաների մասին։ Մենք խոսում ենք միջուկային զենքի սահմանափակման մասին։ Մենք Չինաստանին ենք ներգրավելու այս գործընթացում։ Ունենք ամենաշատ միջուկային զենքը։ Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը՝ երրորդը։ Չինաստանը շատ հետ է մնում, բայց նրանք կհասնեն հինգ տարի հետո։ Մենք կցանկանայինք ապամիջուկայնացնել», - լրագրողներին ասել է նա՝ խոսելով Ալյասկայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder