Զելենսկին շնորհակալություն է հայտնել Խաչատուրյանին
Քաղաքական
09:31 25/08/2025
Աշխարհ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Խաչատուրյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։ 

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։ 

Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,-գրել է Զելենսկին։

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder