Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ նոր լույսի ներքո, ՀԷՑ-ի պետականանումից հետո ոնց որ դատախազությունում լույսերը լավ չեն աշխատում. Միքայել Սրբազանի պաշտպան
«Ժամեր շարունակ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ ենք ներկայացնում, մեղադրանքի կողմից լսում ենք դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված գործով դատավարության ժամանակ ասաց Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը։
Նա նշեց, որ իրենք ասում են՝ 2023 թվականին ավելի կոպիտ բառամթերքով Միքայել Սրբազանը հայտարարել է նույնաբովանդակ գործողությունների մասին, այդ ժամանակ Հայաստանի դատախազությունը դիրքորոշում է հայտնել, որ այդտեղ հանցակազմ չկա, հանցագործության հետք չկա, հիմա իրենք ներկայացնում են փորձագետի կարծիքներ, որպես ապացույց, որպես քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի ապացույցի տեսակ, իսկ մեղադրանքի կողմից լսում են դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ։
«Ի՞նչ ժամավաճառությամբ ենք մենք այստեղ զբաղված։ Այսքանից հետո Հանրապետության գլխավոր դատախազը կանգնում և ասում է՝ այս արարքը դիտարում են նոր լույսի ներքո։ Ի՞նչ նոր լույսի ներքո. ՀԷՑ-ի պետականանումից հետո ոնց որ գլխավոր դատախազությունում լույսերը լավ չի աշխատում»,- ասաց Ֆարմանյանը։
Դատական նիստերի դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։



