Պատահարի հետևանքը նյութական է, մարդկային զոհեր չկան․ Մարտուն Սիմոնյան
Հասարակություն
19:25 25/08/2025
Հայաստան

Պատահարի հետևանքը նյութական է, մարդկային զոհեր չկան․ Մարտուն Սիմոնյան

«Ուրեմն, օգոստոսի 25, ժամը 16,57 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի տարածքում գործող սպունգի արտադրամասում բռնկվել է հրդեհ։ Պայմանավորված իրավիճակով հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 աստիճան։ Դեպքի վայր են ժամանել 13 հրշեջ փրկարարական մարտական հաշվարկներ, նաև 5 օպերատիվ խումբ, ժամը 18։17-ին ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հրդեհը մեկուսացվել է, ներկայումս իրականացվում են հրշեջ փրկարարների կողմից գործողություններ՝ հրդեհը վերջնականապես մարելու համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ վնասը նյութական, մարդկային զոհեր չկան։

« Նախնական տվյալներով, պատահարի հետևանքը միայն նյութական է տուժածներ՝ զոհերի կամ մարմնական վնասվածք ստացած անձանց տեսքով, չկան»։

Նա նաև ընդգծեց, որ այս պահին դեռևս շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները՝ հրդեհը հնարավորինս շուտ, վերջնականապես մարելու համար։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder