Ժամը 18։17-ին Ջրվեժի սպունգի արտադրամասի հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ
Հասարակություն
18:34 25/08/2025
Հայաստան

Ժամը 18։17-ին Ջրվեժի սպունգի արտադրամասի հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ

Ժամը 18։17-ին Ջրվեժի սպունգի արտադրամասի հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder