Սերգեյ Լավրովը մեկնաբանել է, թե ինչու էր Ալյասկա գնացել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով
Քաղաքական
11:22 25/08/2025
Աշխարհ

Սերգեյ Լավրովը մեկնաբանել է, թե ինչու էր Ալյասկա գնացել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով իր հայտնվելը չի ​​վկայում Խորհրդային Միությունը վերականգնելու ցանկության մասին։

«Ո՛չ», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այս թեմայով հարցին։

«Մենք ծնվել ենք Խորհրդային Միությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ նրանք, ովքեր չեն զղջում ԽՍՀՄ-ի փլուզման համար, սիրտ չունեն։ Բայց նրանք, ովքեր ցանկանում են վերականգնել այն, գլուխ չունեն։ Սա բացարձակապես ճիշտ պնդում է»,- շարունակել է Լավրովը։

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչել է որպես անկախ պետություններ. «Մենք նրանց հետ հարաբերություններ ենք զարգացնում ինչպես լիովին անկախ պետությունների հետ։ Բայց երբ Ուկրաինայի նման երկրները սկսում են ֆիզիկապես և իրավաբանորեն ոչնչացնել ամեն ինչ ռուսական... Պատկերացրեք, որ որևէ այլ երկրում արգելեն անգլերեն լեզուն, ամերիկյան պատմությունը»։  

«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ին, եթե դուք չեք հիշում ձեր արմատները, եթե չունեք մանկության, պատանեկության, առաջին սիրո, ընկերների նոստալգիկ հիշողություններ, ապա դժվար թե կարողանաք իսկապես ներկայացնել մարդկությունն ու մարդկային արժեքները», - ասել է Լավրովը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder