Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ․ «Հետք»
Հասարակություն
16:15 25/08/2025
Հայաստան

Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ․ «Հետք»

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետքին» ուղևորներից մեկը փոխանցել է, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։

Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։

Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder