Մեծ Բրիտանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Հասարակություն
20:51 25/08/2025
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Մեծ Բրիտանիայի հարավային ափի մոտ գտնվող Ուայթ կղզում զբոսաշրջային ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, մեկը՝ ծանր վիրավորվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի  ոստիկանությունը։

«Երեք մարդ մահացել է այսօր առավոտյան Ուայթ կղզում ուղղաթիռի վթարի հետևանքով։ Օդանավում չորս մարդ է եղել, որոնցից մեկը ներկայումս ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում», - ասվում է հայտարարության մեջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder