Դատավորի վարքագիծ չկա, դատավորը գիտի, որ ապօրինություն է անում․ փաստաբան
Իրավունք
20:02 25/08/2025
Հայաստան

Դատավորի վարքագիծ չկա, դատավորը գիտի, որ ապօրինություն է անում․ փաստաբան

Միքայել Սրբազանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց  օգոստոսի 28-ին, ժամը 14։00-ին։

Դատական նիստից հետո  Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե ինչ-որ առումով դատախազների վարքագիծը թույլատրելի, քանի որ  եկել են, մեղադրանք են պաշտպանում, սակայն նույնը չի կարող ասել դատավորի դեպքում։

«Դատավորի վարքագիծ չկա։ Այն, ինչ անում է դատավորը,   իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Ինքը խորապես գիտի, որ ապօրինություն է անում, հասկանում է, որ սխալ գործողություններ է անում, բայց անզոր է մարդը, ի վիճակի չէ, ինքը հնարավորություն չունի։ Դրա համար դատավոր պետք է լինի այն անձը, որն ի զորու է հաղթահարել  ճնշումները և հետո  անձի ճակատագրի հետ կապված որոշում կայացնի։Հիմա այս  դատավորն յադ մարդը չի»,- ասաց Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատավարից ակնկալում են արդարադատություն իրականացնել, սակայն վերջինս ի զորու չէ այն իրակնացնելու։

 «Հասկանո՞ւմ եք աբսուրդի մակարդակը դատավորի որոշման, որտեղ ասում է, որ  իրավունքները չի պարզաբանվել տեսագրությունով մասնակիցների խուզարկության ժամանակ,դա նորմալ է, որտեղ դրանից առաջ է պարզաբանվել։ Հարգելի դատարան, դատավոր, դու ի՞նչ գիտես, որ պարզաբանվել է, թե՝ ոչ։ Դու ամեն ինչ իմանում ես բացառապես վարույթի նյութերի հիման վրա, փաստաթղթերով, տեսագրություններով։ Եթե մի բան այդտեղ չկա, դու որտեղի՞ց գիտես, որ քեզ պարզաբանել են, թե ՝ոչ։ Այսինքն՝ տեսեք, պրիմիտիվության մակարդակն եմ ուզում ցույց տալ, ինքը ուզում է հաղթահարի ապօրինությունները դատախազության քննչական մարմնի, նրանցից ավելին բաներ է ասում։Ասում ենք ՝հարգելի դատավոր,օՕրենքը ասում է՝ առաջին իսկ պահից մինչև վերջին պահը պետք է տեսագրվի, երաշխիքը՝դա է»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով․ 

«Դատավորի գործողությունները հատում են հանցավորության շեմը, որովհետև ակնհայտ անարդար որոշումներ է կայացնում»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder