Սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
13:46 25/08/2025
Հայաստան

Սպասվում է քամու ուժգնացում

Oգոստոսի 25-30-ին ողջ Հայաստանի տարածքում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը․

Մարզերում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder