Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Քաղաքական
15:20 25/08/2025
Աշխարհ

Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  այս մասին հաղորդում է Կրեմլը։

Պուտինը ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքները։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական դիվանագիտական ​​ջանքերին։

Նախագահները քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները