Սևդալիզան ելույթ չի ունենա Հայաստանում
Մշակույթ
08:46 25/08/2025
Հայաստան

Սևդալիզան ելույթ չի ունենա Հայաստանում

Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան  Հայաստան չի գա։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից: 

Օգոստոսի 30-ին կայանալիք «Կոկա կոլա ֆեստին» հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ:

«Գնված տոմսերը ցանկության դեպքում ենթակա են վերադարձի»,- հայտնում են ընկերությունից։ 

Հիշեցնենք, որ մի շարք հայտնիներ ու բլոգերներ կոչ էին արել «Կոկա կոլա ֆեստ»-ի կազմակերպիչներին չեղարկել «սրբապիղծ» տեսահոլովակով հայտնի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում։

Հոլանդացի պոպ-երգչուհի Սավդա Սևդալիզան՝ Sevdaliza-ը ունի իրանական, ադրբեջանական ծագում, իսկ նշված տեսահոլովակը համարվում է ծաղրանք քրիստոնյաներին ու քրիստոնեական արժեքներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևդալիզան ելույթ չի ունենա Հայաստանում