Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2018-ի սեպտեմբերին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցի, 2024-ին թիվը իջել է՝ 34–35 հազար
«Ահա՝ ինչ դիտվում է վերջին տասնամյակներում առաջին դասարան գնացողների թվի փոփոխության մեջ Հայաստանում՝ ընդհանուր միտումը ժամանակի շարժընթացում նվազող է՝ ծնելիության անկման ու միգրացիոն գործոնների պատճառով»,-ներկայացնելով թվային տվյալներ՝ գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
2018-ի սեպտեմբերին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցի, 2020-ին պաշտոնական հաղորդագրությամբ արձանագրվել է 36.161 առաջին դասարանցի, 2022-ի սեպտեմբերին նախնական գնահատականը եղել է շուրջ 40 հազար՝ մասամբ 2016–2017 ծնունդների ավելացման և որոշ ներգաղթի հաշվին, 2024-ի օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային համակարգում նախնական 34.780 առաջին դասարանցի էր հայտագրված, այսինքն՝ 2018-ի շուրջ 39 հազարից տատանումներով շարժվելով՝ ցուցանիշը 2024-ին իջել է մոտ 34–35 հազարի։
«Տատանումները հիմնականում պայմանավորված են ծնելիության «ալիքներով» (տարեցտարի փոփոխվող ծնունդներ), տարածաշրջանային միգրացիայով, տեղափոխություններով և այլ գործոններով»,- նշել է Ա. Մուրադյանը։