Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Oգոստոսի 25-30-ին ողջ Հայաստանի տարածքում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը․
Մարզերում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
