Եhnվայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ, կամ էլ տվյալ մարդը դառնում է այդ աղանդից. Հայր Զաքարիա
Հասարակություն
14:47 26/08/2025
Հայաստան

Եhnվայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ, կամ էլ տվյալ մարդը դառնում է այդ աղանդից. Հայր Զաքարիա

Ամուսնանա՞լ եհովայի վկայի հետ, թե՞ ոչ։ Հայ Առաքելական եկեղեցու անդամ մի աղջիկ նման հարցով դիմել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

Միմյանց հետ շփումից պարզվել է, որ տղան և նրա ամբողջ ընտանիքը Եհովայի վկաներ աղանդից են։

Ի՞նչ անել։

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ասում է. «Ընդհանրապես, Հայոց եկեղեցու պսակի խորհրդի նախապայմաններից է դավանական նույնությունը, այսինքն երբ ամուսնացող զույգն ունի  նույն հավատքը։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ տղան և աղջիկն ունենան նույն արժեքային համակարգը։  Իսկ Հայոց եկեղեցու անդամի և Եհովայի վկայի միջև որևէ ընդհանրական բան չկա։ Ամուսնանալ եհովայի վկայի հետ՝ նշանակում է կտրվել ընտանիքի անդմաներից, հարազատներից, հասարակությունից, մեկուսանալ ընդհանրապես, էլ չեմ խոսում հայրենիքի, պետական խորհրդանիշների, մեզ համար շատ կարևոր սրբությունների հանդեպ այս աղանդի կործանարար մոտեցումների մասին։  

Կյանքը ցույց է տալիս, որ նման ամուսնություններն  ավարտվում են կամ բաժանությամբ  կամ ողբերգությամբ  կամ էլ տվյալ մարդը դառնում է  այդ աղանդից։ Նման իրավիճակներում պետք է առաջնորդվել ոչ թ սրտով,  պահի զգացողությամբ, այլ սթափ մտածողությամբ աչքի առաջ ունենալ նաև մյուսների օրինակը։

Այնպես որ զգուշացեք աղանդներից»։

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նաև նշում է, որ ծառայության ընթացքում առնչվել է նման 8 դեպքի, որից 1-ն ավարտվել է ողբերգությամբ, 4-ը՝ բաժանությամբ, 3-ը ստիպված դարձել են Եհովայի վկա. «Ցավոք, բոլորն էլ մտածում էին, որ կարող են դարձի բերել իրենց կողակցին..., բայց կյանքն այլ բան է ցույց տալիս»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder