Ո՞վ է կարծում, որ պարոն նախագահը կարող է դիմել փախուստի, համոզված եմ՝ նման ողջամիտ ենթադրություն ունեցող մարդ չի կարող լինել. Մակինյան
Իրավունք
17:43 26/08/2025
Հայաստան

Ո՞վ է կարծում, որ պարոն նախագահը կարող է դիմել փախուստի, համոզված եմ՝ նման ողջամիտ ենթադրություն ունեցող մարդ չի կարող լինել. Մակինյան

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը հանրային մեղադրողները միջնորդեցին պահպանել խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ու գրավը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդեց Սերժ Սարգսյանի անձնական անձեռնմխելիության և ազատ տեղաշարժի  սահմանադրական իրավունքը երկարատև չսհամանփակվի՝ նշելով, որ ՀՀ երրորդ նախագահի պատշաճ վարքագիծը ապացուցվել է բազմաթիվ քրեական վարույթներով։

«Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի  կենսագրությունը, անցած ուղին, քրեական վարույթներով դրսևորած պատշաճ վարքագիծը ու  խոսել, որ  խափանման միջոց գրավն ի զորու չէ ապահովել պատճած վարքագիծ և պետք է  զուգահեռաբեր մեկ այլ խափանման միջոց կիրառվի,  խիստ անհիմն է»,- ասաց պաշտպանը։  

Պաշտպաններից Ամրամ Մակինյանը հարցադրում արեց. «Ո՞վ է կարծում, որ պարոն նախագահը կարող է դիմել փախուստի։ Համոզված եմ, որ նման ողջամիտ ենթադրություն ունեցող մարդ չի կարող լինել։

Կա խափանման միջոց գրավ և հարցը սպառված է»։ 

Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ  կիրառված խափանման միջոցներից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին մերժել, Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառել՝  5 միլիոն դրամի չափով գրավը և չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Այս գործին միացվել է մեկ այլ գործ՝ կապված Սերժ Սարգսյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder