Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից. Ոսկանյան
Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթուղու հիմնարկեքը, որը պետք է միացնի Նախիջևանը Թուրքիային, և որն այդ երկրի տրանսպորտի նախարարը բնորոշել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծման գործնական առաջին քայլերից։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի ներկայացմամբ, մոտ 2,7 մլրդ դոլար արժողությամբ և 224 կմ երկարությամբ այս ուղին գրեթե նույնությամբ կրկնում է համարյա նույն երկարության, մեծ մասամբ Հայաստանով անցնող՝ արդեն իսկ առկա Երասխ-Արմավիր-Գյումրի-Կարս երկաթգիծը։
«Այսինքն, սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ այլընտրանքային նշված երկաթգծով թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է այս մասով Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել մեր երկրի Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին միայն, այսպիսով փաստելով, որ Հայաստանի իրական ապաշրջափակման որևէ նպատակ չունի»,- գրել է Ոսկանյանը։
Նա նաև ներկայացրել է «Անադոլու» գործակալության հրապարակած նոր երկաթուղու «քարտեզը»։
