Քարդաշյանին քննադատել են 12-ամյա դստեր բաց հանդերձանքի համար
Աշխարհում
14:11 26/08/2025
Աշխարհ

Քարդաշյանին քննադատել են 12-ամյա դստեր բաց հանդերձանքի համար

Ռեալիթի շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր 12-ամյա դստեր՝ Նորթիի բաց հանդերձանքի համար։ Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։

Պապարացիները Քիմ Քարդաշյանին նկարել են իր դստեր՝ Նորթի հետ՝ Հռոմի Pierluigi ռեստորանում օգոստոսի 23-ին ընթրիքից հետո։ Մոդելը հանրությանը ներկայացել է սև, թափանցիկ ժանյակով զգեստով, բարձրակրունկ կոշիկներով։ Ռեալիթի շոուի աստղի դուստրն ընտրել է սև կորսետ, մինի կիսաշրջազգեստ՝ ծալքերով, ապարանջաններ, հսկայական պլատֆորմով կոշիկներ և սրտաձև պայուսակ։ Ինտերնետ օգտատերերը չեն գնահատել աղջկա արտաքին տեսքը։

«Երեխաներին «ոչ» ասելը կոչվում է առողջ բանականություն», «Քիմ, նրան ծնող է պետք, այլ ոչ թե իր տարիքի ընկեր։ Դադարեք լինել անխելք մայր», «Սա փոքրիկ աղջիկ է։ Ինչո՞ւ նա 22 տարեկանի տեսք ունենում», - գրել են Page Six-ի ընթերցողները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder