Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի եվրոպական հատվածում չիկունգունյա տենդի դեպքերի թիվն այս տարի հասել է ռեկորդային մակարդակի. հիվանդացել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին հաղորդել է BFMTV-ն։ Նախկինում վիրուսի ակտիվ տարածում նկատվել էր միայն Ֆրանսիայի Անդրծովյան տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մայոտում և Ռեյունյոնում, որտեղ հայտարարվել էր համաճարակ։
«Չիկունգունյա տենդի տարածվածությունը Ֆրանսիայի եվրոպական տարածքում հասել է աննախադեպ մակարդակի», - ասվում է հոդվածում։
BFMTV-ի հաղորդմամբ՝ այս տարի Ֆրանսիայում գրանցվել է տենդի տեղական փոխանցման ընդհանուր առմամբ 154 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Չիկուգունյայի վիրուսը Alphavirus ընտանիքի վիրուսների արբովիրուս տեսակ է, որը փոխանցվում է կուսակ տեսակի մոծակների խայթոցից։ Այդ վիրուսով վարակվել կարելի է Հնդկական մայրցամաքում, Աֆրիկայում կամ Ասիայում։ Ներկայումս վարակը փոխանցող մոծակները տարածված են նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Հիվանդությունը առաջանում է վարակակիր մոծակի խայթոցից միջինում 4-8-րդ օրը, բայց գաղտնի շրջանը կարող է կազմել 2-12 օր։
40° ցելսիուսով հանկարծակի առաջացած տենդը ուղեկցվում է հոդերում ուժեղ ցավերով, ինչպես նաև մկանային ցավերով ու գլխացավով, սրտխառնոցով, հոգնածությամբ ու պապուլայով։ Հոդացավերը հաճախ շատ ուժգին են և սովորաբար անցնում են մի քանի օրից կամ շաբաթից։
Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է աննշան ախտանշաններով, և վարակը կարող է չնկատվել, իսկ մլակային տենդի տարածման շրջանում հնարավոր է սխալ ախտորոշում, քանի որ չիկունգունյայի և մլակային վարակի ախտանշանները նման են։