Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես պետք է ապահովել երեխայի առողջությունը դպրոց գնալուց առաջ
Նոր ուսումնական տարվա մեկնարկին երեխաների առողջությունը առաջնային է։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդներ է տվել, թե ինչպես պետք է ապահովել երեխայի առողջությունը դպրոց գնալուց առաջ․
. Պատվաստումների կարգավիճակը – համոզվեք, որ բոլոր անհրաժեշտ պատվաստումները կատարված են։
. Ատամների և աչքերի ստուգում – կանխարգելիչ այցն օգնում է վաղ հայտնաբերել խնդիրները։
. Առողջ քուն – երեխաները պետք է քնեն առնվազն 8–10 ժամ:
. Անձնական հիգիենա – հիշեցրեք ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և անձեռոցիկ օգտագործել։
. Ֆիզիկական ակտիվություն – ապահովեք երեխաների ֆիզիկական ակտիվությունը։
. Հավասարակշռված սնունդ – սննդակարգում ներառեք մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ հաց, սպիտակուցներ (միս, ձուկ, ձու, լոբազգիներ) և կաթնամթերք, սհմանափակեք բարձր շաքարը և խրախուսեք ջրի օգտագործումը։
Առողջ երեխան՝ հաջող ուսման գրավականն է։