Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
12:58 27/08/2025
Հայաստան
Սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում կբացվի «Արցախի կանչը» հուշահամալիրը
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն կբացվի «Արցախի կանչը» հուշահամալիրը։
Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
«Արարիչ» ՀԿ-ից հայտնում են, որ արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder