Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանն ուղղակի դիվոտել է այն փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջև
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից և ինքնահաստատվում դրանով։ Պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մշտապես տեղ են գտնում նման տեսարաններ, գուցե դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը հզոր է, ու բոլորը խոնարհվում են իր առջև։ Այս հատկանիշը կարծես իդեաֆիքս է դարձել նրա մոտ, և Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սևան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը և «չեստ» չեն տվել։
Մեզ պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Սևան գնալու ճանապարհին Փաշինյանն ուղղակի դիվոտել է այդ փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջև, անգամ ասում են՝ իջել և բացատրական աշխատանք է տարել, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն և «չեստ տան» «մեծարգոյին»։ Պարզ է, որ բոլոր գերատեսչությունները կփորձեն հերքել այս հրահանգը։ Դա բնական է՝ հո չե՞ն ասելու, որ Փաշինյանը Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու մարմաջով է տառապում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։