«Հրապարակ». Ազգային հարցերում համախմբված է
Օրվա մամուլ
08:24 27/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Ազգային հարցերում համախմբված է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։ Նախնական պլանով՝ հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում։ Այս հավաքով, բացի այն, որ ընդդիմությունը փորձելու է հակակշռել իշխանությանը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում փակել Արցախի էջը, այլև հանրությանն ուղերձ է հղելու առ այն, որ ազգային հարցերում համախմբված է, ինչը հնարավորություն է տալիս նաև մյուս բոլոր հարցերի հարթման ուղղությամբ քայլեր անել։

Հիշեցնենք, որ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Այժմ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Արցախը հանձնել է, որ Հայաստանում խաղաղություն հաստատի, իսկ ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder