Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը. Ղազինյան
Քաղաքական
12:32 27/08/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը. Ղազինյան

«Ի պատիվ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինքը բարձրաձայնեց դրա մասին, քանի որ շատ հարցեր էին պտտվում»,- ասուլիսում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որ ինքն է խնդրել Սանվել Կարապետյանին ձեռք բերել ՀԷՑ-ը։

Նա շարունակեց. «Ես ասել էի, որ իշխանությունները փրկել են  ՀԷՑ-ը, 2-3 ամսվա կյանք էր մնացել, սնանկության էր գնում։  Սամվել Կարապետյանը հասկանալով ինչ բեռի տակ է մտնում՝ համաձայնվել էր, նաև հաշվի առնելով կապերն իշխանությունների հետ, որ ՀԷՑ-ը փրկի։

Եթե ՀԷՑ-ը գնար սնանկացման, մեր պետության տնտեսության համար շատ լուրջ ցնցում էր լինելու։

Իրականում, Սամվել Կարապետյանը երրորդ նախագահի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը։ Վիճակը շատ վատ էր, որպես ներսի մարդ եմ ասում, այն ժամանակ էլ եմ աշխատել»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder