Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Հասարակություն
09:49 27/08/2025

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան

«Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում»,- ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակը։ 

Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը չի նվազի,  օգոստոսի  30-ից  սեպտեմբերից 1-ը ջերմաստիճանը կբարձրանա։

«Եթե մինչև օգոստոսի 29-ը Արմավիրում,  Արագածոտնում, Կոտայիք նախալեռներում,  Երևանում երեկոյան ժամերին ունենալու ենք լեռնահովտային քամիներ, օգոստոսի 30-ից դրանք կդադարեն»,- հայտնեց Սուրենյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder