«Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հասարակություն
21:26 27/08/2025
Հայաստան

«Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 27-ին, ժամը 17։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են ջրի խողովակի մեկուսիչ շերտը՝ մոտ 60 գմ և 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա։

Նշենք, որ ավելի վաղ shamshyan.com կայքը գրել էր, որ Արտաշատ քաղաքում գտնվող «Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, սակայն 2-ը հետ են վերադարձել, քանի որ 2 մարտական հաշվարկով և «Սպայկա»-ի աշխատակիցներով հնարավոր է եղել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder