Մեկնարկում է Եվրոպայի բասկետբոլի առաջնությունը
Սպորտ
21:32 27/08/2025

Մեկնարկում է Եվրոպայի բասկետբոլի առաջնությունը

Օգոստոսի 27-ից չորս երկիր՝ Լատվիան, Լեհաստանը, Կիպրոսը և Ֆինլանդիան, կընդունեն 2025 թվականի մայրցամաքային առաջնությունը։  Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 24 թիմեր, որոնք կբաժանվեն չորս խմբի։ Խմբային փուլից հետո 16 լավագույն թիմերը կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կկիրառվի մեկ խաղից բաղկացած օլիմպիական համակարգը։ Չեմպիոնական փլեյ-օֆֆ փուլը կանցկացվի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Մրցաշարի միակ դեբյուտանտը Կիպրոսն է՝ C խմբի հյուրընկալողը։  

1tv.ge-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder