Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն
Հասարակություն
10:05 27/08/2025
Հայաստան

Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն

Օգոստոսի 29-ից Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի արդյունքում կտեղափոխվի Արգիշտիի փողոցի կանգ գիծը և փողոցը հատող հետիոտների համար նախատեսված անցումը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի՝ շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

 Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

 Բեյրութի – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ BUS գրությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder