Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել, կան նաև ճնշման տակ դիմում գրածներ. Ղազինյան
Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի կառավարիչ նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Ասուլիսում ասաց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Իմ ինֆորմացիայիով, 45-50 անձի մասին է խոսքը գնում։ Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշման միջոցներով։
Ես համարում եմ և ճանաչելով բոլորին, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողներն անգամ հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումների չեն դիմացել, շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ ՀԷՑ-ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ համարվել, բայց հիմնականում ղեկավարներ պաշտոնյաներ են ազատվել։
«Գլխատում են ՀԷՑ-ը։ Բերելով կուսակցականների, պարտված թեկնածուների, իմ կարծքով, համենայնդեպս, իրենց հռչակած նպատակը՝ ՀԷՑ-ի լավ աշխատանքի, չի կարող նման բան լինել։
Իրենք ունեն շատ կրճաժամկետ ծրագիր, ընդհանրապես իրենց՝ քաղաքական հայացքներով դեմ մարդկանց ազատել աշխատանքից»,- ասաց Դ.Ղազինյանը։
Նա նաև ասաց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ազգայնացման մասին խոսք չի գնում, որտե՞ղ է երևում ազգայնացում, պետականացումը։
«Իրենց նախարարներից մեկն ասում է, որ Սամվել Կարապետյանին փոխհատուցում է տրվելու, այսինքն՝ շուկայական արժեք գումարած 15 տոկոս։ Պարտավոր են փոխհատուցում տալ։ Դա նշանակում է, որ կառավարությունը գնում է ՀԷՑ-ը սեփականատիրջոցից։ Ազգայնացման մասին խոսք չկա, քաղաքական խոսույթ է, իրենց ընտրազանգվածին կերակրելու խոսույթ է։ Մենք ազգայնացման մասին օրենք չունենք և չենք կարող ունենալ, իսկ այն երկրները, որոնք ընդունել են նման օրենք, ներդրումների խնդիր ունեն»։
Մանրամասն՝ տեսանյութերում։