Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեսսին դեռ որոշում չի կայացրել 2026 թվականի Աշխարհի առաջնության վերաբերյալ
«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող արգենտինացի Լիոնել Մեսսին դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ: Ole-ի լրագրողների փոխանցմամբ, փորձառու հարձակվողը որևէ երաշխիք չի տալիս Աշխարհի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ: Մեսսին այժմ լիովին կենտրոնացած է 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Վենեսուելայի դեմ առաջիկա խաղի վրա: Մրցակիցները կհանդիպեն սեպտեմբերի 5-ին:
«Լեոն որոշում կկայացնի, երբ անհրաժեշտ համարի», - euro-football.ru-ի հաղորդմամբ, մեկնաբանել են ֆուտբոլիստի շրջապատը:
Հիշեցնենք, որ Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է: 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում «ալբիսելեստեն» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային: