Ծաղկաձորում կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ հայտնաբերել է 2 տղամարդու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
12:48 28/08/2025
Հայաստան

Ծաղկաձորում կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ հայտնաբերել է 2 տղամարդու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։

Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են 2 տղամարդու մարմին, և պարզվել է նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ են մահացածների և վիրավորների ինքնությունը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder