Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջոցներ եմ ձեռնարկելու, որ Միքայել Սրբազանն իրեն «բարևելու» հնարավորությունից օգտվող անձանց հետ շփվելու իրավունք ունենա․ Ֆարմանյան
«Ոստիկանության աշխատակիցը, ծառայողն իրավունք չունի որևէ կերպ փաստաբանի և պաշտպանյալի շփմանը խոչընդոտելու, բայց այստեղ ոչ թե իմ շփումը խոչընդոտեցին, այլ նա հոգևոր հայրերը մոտեցել են հրաժեշտ տալու, արգելել են նույնիսկ «բարևելը»։ Կատարվածն ինձ մոտ վրդովմունք առաջացրեց, ես հաջորդ դատական նիստին շատ խիստ նախատելու եմ դրա համար և միջոցներ եմ ձեռնարկելու, որ մեր վստահորդը իրեն «բարևելու» հնարավորությունից օգտվող անձանց հետ շփվելու իրավունք ունենա»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա ընդգծեց, որ սահմանափակումները նախորդ դատական նիստ առաջ են վերացվել և մերձավոր ազգականների և փաստաբանների հետ շփումները թույլատրված են, միայն լրատվամիջոցների անմիջական շփումն է արգելվել։
«Դահլիճում, առավել ևս դատարանի թույլտվությամբ հոգևորականների ներկա գտնվելու փաստով պայմանավորված, երբ անձինք մոտեցել են, ուզում են ընդամենը բարևել, խոնարհվել իրենց բարձրաստիճան հոգևորականին, իրենց թեմի առաջնորդին ու այս ձևի գռեհիկ վերաբերմունք, որը որևէ իրավական կարգավորում չունի, իհարկե, հաջորդ դատական նիստին ես սրան հատուկ կանդրադառնամ»,- ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։