Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոյեմբերի 9-ին վերադառնալու կարիք ընդհանրապես չկա. Փաշինյանը լուծեց, իր իսկ որակավորմամբ, Ադրբեջանի «խնդիրը»
«Նոյեմբերի 9-ին վերադառնալու կարիք ընդհանրապես չկա»,-կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելել.
«Նոյեմբերի 9-ը մնացել է նոյեմբերի 9-ին»,– հայտարարեց նա։
Փաշինյանը հայտնեց, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների շուրջ քննարկումներ չկան․ դրանք կսկսվեն սեպտեմբերից։
«Այս պահին որևէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով»,- խոսելով Մեղրիով անցնող ճանապարհը ԱՄՆ կողմից սպասարկելու մասին հարցին՝ հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի օգոստոսի 4-ի կառավարության նիստում հայտարարում էր «Ադրբեջանը, որը Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից...
Կրկին արձանագրում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել. Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը և ԼՂ-ի և Հայաստանի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը։ Սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորություններն են, Ադրբեջանն այսօր շատ է թմբկահարում, թե Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ։ Այո մենք ստանձնել ենք պարտավարություններ և մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք»։