Մանրէաբանական շեղումներ՝ «ՍԻՍ-ԱԼՊ»-ի թթվասերում, պանրում
Հասարակություն
10:05 28/08/2025
Հայաստան

Մանրէաբանական շեղումներ՝ «ՍԻՍ-ԱԼՊ»-ի թթվասերում, պանրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից հայտնում են, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Լոռի 50%» (արտադրված 10․06․2025), «Պանիր Չանախ 47%» (արտադրված 18․07․2025), «Թթվասեր 15%» (արտադրված 12․07․2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր, հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder