US Open-ի կազմակերպիչները ռուս թենիսիստին տուգանել են ավելի քան 40 հազար դոլարով
Աշխարհում
10:18 28/08/2025
Աշխարհ

US Open-ի կազմակերպիչները ռուս թենիսիստին տուգանել են ավելի քան 40 հազար դոլարով

Ռուս թենիսիստ  Դանիլ Մեդվեդևը տուգանվել է US Open  մրցաշարի կազմակերպիչների կողմից անպատշաճ վարքագծի համար: Ռուս մարզիկը կվճարի 42,500 դոլար տուգանք: 30,000 դոլարը կլինի ոչ սպորտային վարքագծի համար վճարը, իսկ մնացած գումարը Մեդվեդևը կվճարի կոտրված ռակետի համար:

Օգոստոսի 25-ին Մեդվեդևը պարտվել է ԱՄՆ բաց առաջնության առաջին փուլում։ Մեդվեդևը խաղի ընթացքում վիճաբանել է մրցավարի հետ։ Խաղի ընթացքում նաև անպարկեշտ ժեստ է արել՝ նմանակելով մրցակցին։ Նա պարտությունից հետո բարկությունից կոտրել է ռակետը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
US Open-ի կազմակերպիչները ռուս թենիսիստին տուգանել են ավելի քան 40 հազար դոլարով