Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բլոգեր Արսեն Մարգարյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա կալանքի որոշումը
ՌԴ-ում Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ մեղադրվող բլոգեր Արսեն Մարգարյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա կալանքի որոշումը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Վեստի.ռու-ն գրում է, որ իրավապահ մարմինները բլոգերի վրա ուշադրություն են դարձրել սկանդալային տեսանյութը առցանց հրապարակելուց հետո, որը «կարող է պարունակել Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու նշաններ»։ Մարգարյանը նաև բազմիցս հրապարակել է կանանց նկատմամբ բռնության կոչեր, վիրավորանքներ հատուկ ռազմական գործողության մասնակիցների և նրանց ընտանիքների հասցեին, միաժամանակ գովաբանելով Ուկրաինայի զինված ուժերը։
Նա ձերբակալվել է օգոստոսի 23-ին Մոսկվայի մոտակայքում։ Նա թաքնվել էր մեքենայի բեռնախցիկում և այս կերպ պատրաստվում էր մեկնել Բելառուս։
Բլոգերը կալանավորվել է 17 օրով։ Նա չի ընդունում իր մեղքը։