Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բերքը քիչ է լինում՝ մեզ համար պրոբլեմ է, բերքը շատ է լինում՝ մեր համար պրոբլեմ է. Փաշինյան
«Մենք բավական վայրիվերումներից հետո ոնց որ թե գյուղատնտեսության ոլորտում կարծես թևակոխում ենք կայուն զարգացման փուլ»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այդ թվերն ապացուցվում և հիմնավորվում են արտահանման միջոցով, որ հիմնական գյուղմթերքների արտահանման աճեր են գրանցվել։
Փաշինյանը նման կարծիք հայտնեց այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զեկուցեց լոլիկի մթերումը խթանելու նպատակով տնտեսվարողների սուբսիդավորման ծրագիրը։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ Հայստանում կա լոլիկ մթերող 5 գործարան, որոնցից երեքը քիչ են մթերում և չեն օգտվի սուբսիդավորման ծրագրից, իսկ մյուս երկուսը իրեն վստահեցրել են, որ կօգտվեն։
«Մեկը պլանավորում էր 9 հազար տոննա մթերել, այս պարագայում կմթերի 14 հազար տոնայից ավել, մյուսը պլանավորում էր 2.5-3 հազար տոննա և կմթերի 4.5-5 հազար տոննա», հայտնեց Պապոյանը։
նախարարը նշեց, որ լոլիկը մթերվում է 40-45 դրամով, բայց 1 կգ տոմատը մոտ 450 դրամ է։
«2 հազար տոննա գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգի-ի համար տրամադրվում է 10 դրամի աջակցություն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը և նշեց որ որպես նախապայման սահմանվում է, որ մթերվող լոլիկի գինը չի կարող պակաս լինել 40 դրամցի և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի։
Փաշինյանն էլ հավելեց, որ ծրագիր իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլոիկի առատ բերքի բերումով։
«Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ բերքը քիչ է լինում մեզ համար պրոբլեմ է, բերքը շատ է լինում, մեր համար պրոբլեմ է և այդ պորբլեմները պետք է տրասֆորմացնենք,ավելի զարգացնող և ստեղծարար երևույթի»,- հայտարարեց Փաշինյանը։