Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են. Փաշինյան
«Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը»,- կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարության մասին հարցին, թե ռուսական կողմն ուրախ կլինի Փաշինյանին տեսնել Ռուսաստանում:
Նա վստահեցրեց, որ բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա, սեպտեմբերի վերջին էլ, նախատեսվում է այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն է ունենալու, որի մաիս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի մասին:
Պատասխանելով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին հարցին՝ Փաշինյանն ասաց.
«Գիտեք՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո, ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում: Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը»:
Նա հնարավոր համարեց ցանկացած սցենար, այդ թվում ժողովրդի արտահայտած կամքի, ընթացիկ իրավիճակների, բանակցային գործընթացների հետ, իրադրության ու հնարավորությունների և այլընտրանքների վերլուծության արդյունքների և հեռանկարների հետ: