Դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա. Սերոբ Խաչատրյան
Կրթություն, գիտություն
23:35 28/08/2025
Հայաստան

Դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա. Սերոբ Խաչատրյան

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է.

«Հարգելի ընկերներ։ Նորից ուզում եմ նշել, որ դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա։ Եթե որոշ երկրներում դասերը սկսում են 8-ին, չի նշանակում, որ ճիշտ են անում։

Այդ երկրները պարզապես զոհաբերում են իրենց երեխաները առողջությունը բիզնեսի շահերին։ Այսինքն՝ դպրոցի ժամերը հարմարեցնում են աշխատանքային ժամերին։ Ի դեպ, Էստոնիան, որը Եվրոպայի լավագույն դպրոցական համակարգերից մեկն ունի, այս սեպտեմբերից դասերը սկսելու է 9.00-ին՝ 8.30-ի փոխարեն։

Երևանի դպրոցական երեխաների առյուծի բաժինը չի երթևեկում, հաճախում է հարևանությամբ գտնվող դպրոցը։ Խցանումներից խուսափելու համար, մենք հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը։ Էստոնիան հայտարարել է, որ դասերը ուշ սկսելու նպատակը երեխաների հոգեկան առողջությունը պահպանելն է։ Նախորդ փոստում բերել եմ որոշ գիտական հիմնավորումներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա. Սերոբ Խաչատրյան