Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվում է
Հասարակություն
19:01 29/08/2025
Հայաստան

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվում է

Թուրքիայում 2025-ի առաջին 7 ամսում գրանցվել է զբոսաշրջիկների թվի 2,1% անկում:

Եթե տոկոսը վերածենք թվերի, ապա կստացվի, որ Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ եվրոպական հարևան երկրներում՝ ինչպիսիք են Իսպանիան և Հունաստանը, զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ Գերմանիայից եկող զբոսաշրջիկների թիվը պակասել է 5,2%, Մեծ Բրիտանիայից՝ 9,6%, Իտալիայից՝ 20%, ԱՄՆ-ից 21,9%, և Իրանից 18,9%-ով։

Ոլորտի մասնագետները ստեղծված պատկերը բացատրում են հիմնականում բարձր գներով և մրցակից երկրների ակտիվ քաղաքականությամբ:

Նրանց խոսքով՝ եթե Թուրքիան կարողանա գոնե անցած տարվա՝ 2024-ի, ցուցանիշները պահպանել, ապա դա արդեն իսկ ձեռքբերում կհամարվի: 

Թուրքական մամուլում զբոսաշրջիկների այցելությունների նվազումը հիմնականում որակվում է հետևյալ կերպ. «Եվրոպական հարվածը թուրքական տուրիզմին»

Նշենք, որ «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով» 2024-ի առաջին կիսամյակում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 25.533.000:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder