Իրակլի Էգոյանը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը
Սպորտ
18:41 29/08/2025
Տարածաշրջան

Իրակլի Էգոյանը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբլիստ Իրակլի Էգոյանը հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է leadersport.ge-ն։ Ըստ աղբյուրի՝ նա մերժել է հրավերը։

Էգոյանը ծնվել և մեծացել է Վրաստանում։ Այս ամառ նա «Վիտես» ակումբից տեղափոխվել է «Էքսելսիոր» և արդեն խաղացել է Հոլանդիայի Պրեմիեր լիգայում։

Էգոյանը Վրաստանի հավաքականի կազմում խաղացել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder