Արվեստասեր հանրությանը հնարավորություն կտան նորովի ճանաչելու Վիլյամ Սարոյանին՝ այս անգամ ոչ թե տողերում, այլ գույներում
Մշակույթ
15:47 29/08/2025
Հայաստան

Արվեստասեր հանրությանը հնարավորություն կտան նորովի ճանաչելու Վիլյամ Սարոյանին՝ այս անգամ ոչ թե տողերում, այլ գույներում

Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 5-ին  կբացվի «Սարոյանական գույներ․ բառերից անդին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով կտրվի Սարոյանական օրերի մեկնարկը: 

Թանգարանից հայտնում են, որ ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրութունը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները։ Կցուցադրվի նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ցուցադրված կտավները հիմնականում ստեղծվել են 1960-1979 թվականներին և ընդգրկում են ստեղծման օրը, տարեթիվը, ինչպես նաև տարատեսակ ուշագրավ հեղինակային նշումներ, որոնք արվեստասեր հանրությանը հնարավորություն կտան նորովի ճանաչելու Վ․Սարոյանին՝ այս անգամ ոչ թե տողերում, այլ գույներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder