Այսօր երկրագնդի ամենատաք վայրը եղել է Ալժիրում՝+44.4 °C, իսկ ամենացուրտը՝ Անտարկտիդայում՝-59.9 °C
Հասարակություն
21:04 29/08/2025
Աշխարհ

Այսօր երկրագնդի ամենատաք վայրը եղել է Ալժիրում՝+44.4 °C, իսկ ամենացուրտը՝ Անտարկտիդայում՝-59.9 °C

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Օգոստոսի 29-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00) երկրագնդի ամենատաք վայրը եղել է Ին-Սալահը, Ալժիր ՝ +44.4 °C, իսկ ամենացուրտ վայրը՝ Վոստոկ կայան, Անտարկտիդա՝ -59.9 °C։

Տվյալները՝ Սինոպտիկական կայանների:

Սինոպտիկական կայանները դրանք այն կայաններն են, որոնց դիտարկումների տվյալները ուղարկվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային փոխանակության, եղանակի կանխատեսումներ կազմելու համար»,-գրել  է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder