Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում։ Կայքի տեղեկություններով քննիչները երեք դատավորի աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։